Հենց նոր կարդացի Երեւանի քաղաքապետարանի որոշումը՝ ուղեւորափոխադրումների վարձը 100-ից 150 բարձրացնելու մասին: Այնտեղ մի հատ հզոր նախադասություն կա՝ «Հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրությունները»:
Այսինքն, քաղաքապետ Տարոն Մարգարյանին գրություն է ուղարկել նաեւ գծատեր Տարոն Մարգարյանը: Շատ կուզեի տեսնել այդ գրության տեքստը:
Մհեր Ղալեչյանի գրառումը
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ «Բարեւ Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ օրեր առաջ անդրադառնալով թեմային` գրել էր. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդառաջելով գծատեր Տարոն Մարգարյանի խնդրանքին, ստիպված ուղեվարձը սահմանեց 150 դրամ»: