«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան Սարգիս Գրիգորյանը: Հարցազրույցից մի հատած ներկայացնում ենք ստորև.
-Ո՞ր դեպքում մուտք կգործեք քաղաքականություն:
-Քաղաքականություն մտնելու վերաբերյալ բավական լուրջ առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ: Ես սովորել եմ Սոս Սարգսյանի փորձի վրա…Դերասանը պետք է իր գործով զբաղվի:
-Շարունակե՛ք միտքը՝ «Կանայք ամենաշատը վախենում են…»
-Երեւի ծերանալուց: -
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է տղամարդկանց «հախից գալու» լավագույն ձեւը:
-Նրանց հնազանդվելը: Առհասարակ, տղամարդիկ սիրում են, որ կանայք «բզբզում են», բնավորութուն են ցույց տալիս, բայց երբ նրանք ինչ-որ բան այն չեն անում, կանայք կարող են լռել: Այդ պարագայում տղամարդն ավելի հեշտ է ընդունում իր սխալը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Ամեն ինչ ունեմ, բայց... Սարգիս Գրիգորյանն` ընտանիքի, իր խնդիրների մասին և ոչ միայն
Սարգիս Գրիգորյանը` մինչ ամուսնանալը դժբախտ լինելու և իր հարսանիքին 1000 դրամով ներկայանալու մասին