Քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։
Սեդրակ Բալյանն «X»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել,այն կարող եք դիտել նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
***
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Մենք` որպես Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբաններ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում: Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և Հայ համայնքի շահերը: |