Արդեն տեղեկացրել ենք, որ մոտ 15 րոպե ոստիկանության ՊՊԾ գնդի օդային տարածքում ռազմական երկու ուղղաթիռներ ինտենսիվ թռիչքներ էին իրականացնում: Առավոտից տարբեր քաղաքացիներ ահազանգում էին, որ Երեւանի երկնքում ուղղաթիռներ են պտտվում: Հիմնադիր Խորհրդարանն էլ նախ հաղորդագրություն էր տարածել, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երեւան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: Դրանից 10 րոպե չանցած, ըստ ՀԽ-ի, նկատվել էր երկրորդ ուղղաթիռը: Ավելի ուշ էլ ՀԽ-ն հաղորդել էր, որ նկատվել են երրորդ և չորրորդ ուղղաթիռները, որոնք թռչում էին Արագածի մոտից՝ բավական բարձրության վրա, մեծ հավանականությամբ՝ նրանք դուրս են գալիս Արագածի հենց ետևից, հետեւաբար նրանք 102-րդ բազայինն են: Նշվում էր նաև, որ այս ընթացքում Երևանից ետ չեն վերադարձել 4 ուղղաթիռներից որևէ մեկը: Նրանց մոտավոր ուղղությունն է՝ Օշականի վրայով, Սասունիկի մոտով դեպի Երեւան....
Քանի ռազմական ուղղաթիռ կար այսօր Երևանի երկնքում. Տեսանյութեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet