Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մայիսի 18-ին ներկայացրեց Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը, որը հանրության համար հասանելի կլինի մայիսի 21-ից:
Միջոցառմանը ներկա էր նաև հեղինակը՝ 85-ամյա քանդակագործ Արտաշես Հովսեփյանը ում 1980-ական թվականներին, երբ Կասկադ համալիրը դեռ կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանն առաջարկել էր ձևավորել համալիրի սրահներից մեկը։ Հաջորդ 4 տարիների ընթացքում Հովսեփյանի ստեղծած «Սասունցի Դավիթ»-ը Հակոբ Կոջոյանի համանուն նկարի քանդակն է։ 1988-ի երկրաշարժը, իսկ դրանից հետո էլ ԽՍՀՄ փլուզումը հեղինակին խանգարեցին ավարտել աշխատանքը։
Այժմ, քնադակագործ Արտաշես Հովսեփյանը դժվարությամբ է քայլում, հեշտությամբ չի շփվում մարդկանց հետ, հիմնականում ներփակված է ապրում և չի էլ որոշել, թե ում է հանձնարարելու ավարտին հասցնել իր կիսատ մնացած գործը:
Ի դեպ , Արտաշես Հովսեփյանը նաև Կասկադի սկզբնամասում գտնվող Ալեքսանդր Թամանյանի արձանի հեղինակն է: