▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քահանային հեռացրել են պարտականություններում թերանալո՞ւ, թե՞ Գագիկ Շամշյանի պատճառով

Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության նախագահ Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանին:

a1plus.am-ը գրում  է, որ իր  տեղեկություններով՝ պատճառը հուլիսի 7-ին Հ 2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չենք սպասում» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մի արտահայտությունն է եղել, ըստ որի՝ «Տեր- Հակոբը 1000 Կճոյան արժի»; Մեր տեղեկություններով Կճոյանն անձամբ այս հաղորդումը չի նայել, նրան տեղյակ են պահել:

Asekose.am-ի` Արարատ երիտասարդաց միության աղբյուրները հայտնել են, որ Տեր-Հակոբ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի եղբայրն է: Տեր Արշակն ու նրա եղբայրը   Գարեգին Երկրորդի համագյուղացիններն են:

Միևնույն ժամանակ, քահանաների շրջանում, խոսակցություններ են շրջանառվում, որ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը մատների արանքով է նայել երիտասարդաց միության ղեկավարի իր պարտականության, ինչի պատճառով այն վերջին տարիներին թուլացել է և դեպի աղանդների արտահոսքի պատճառ դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее