▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քացով խփել են զինվորի աչքին, ջարդել քիթը ու ծանր վիճակում թողել հիվանդանոցում

Henaran.am-ը գրում է. «Հունիսի 4-ին քթի ջարդվածքով և աչքի սուր վիրավորում ստանալով` զինծառայող Սիմոնյան Լենդրուշը, Մեղրիի Ագարակի զորամասից տեղափոխվել է Երևանի Մալայան բժշկական կենտրոն: Տեղափոխելուց հետո ոչ ոք տեղյակ չի պահել զինվորի ծնողներին կամ հարազատներին: Թողնելով հիվանդանոցում հեռացել են: Անհայտ պայմաններում ստացել է աչքի և քթի վնասվածք: Զինվորը հունվարին էր զորակոչվել բանակ` ուսումը կիսատ թողնելով: Սովորում էր ՀՊՄՀ ռազմական հոգեբանոթյան ֆակուլտետում: Նա հավասարակշռված, հանգիստ բնավորության տեր անձնավորություն է: Դա կարող են փաստել նրան ճանաչողները:

Մեղրիից տեղափոխելով Երևան` նրան տարել են հիվանդանոց և հեռացել` գրպանում թողնելով հեռախոսահամար` անհրաժեշտության դեպքում զանգահարելու համար: Սակայն մինչև հիմա ոչ ոստիկանությունից, ոչ զորամասից, ոչ լրագրողներից, ոչ ոք չի գնացել տեսնելու զինվորին: Քանի որ ոչ ոք չգիտի կատարվածի մասին: Ոչ մի ուշադրություն չի դարձվում:

Քառօրյա պատերազմի ընթացքում և հետո զինվորներին հերոսացնում էին, իսկ հիմա անուշադրության մատնում : Սրանից կարելի է եզրակացություն անել , որ զորամասերից շատերում շատ թաքցնելու և կոծկելու բաներ ունեն: Կոչ կանեմ բոլորին լուռ մի մնացեք…»,-կայքի խմբագրությունն այս բովանդակությամբ նամակ է ստացել  Ալինա Աբրահամյանից:

Առավել մանրամասն` սկզբաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее