«Իրավաբան»-ը հաղորդում է, որ Պ․ Պ-ն, ում մեղադրանք է առաջադրվել ավելի քան 2 մլն հափշտակելու համար, քննությամբ չպարզված հանգամանքներում՝ տեղեկանալով, որ Մ․ Հ․-ն մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ, և պարզելով նրա հեռախոսահամարը, զանգահարել է վերջինիս, ներկայացել Արման Հունանյան կեղծ տվյալներով՝ որպես ոստիկանության աշխատակից։ Մեղադրյալը հայտնել է, որ ճանաչում է կնոջը և նրա ամուսնուն, տեղյակ է, որ Մ․ Հ․-ն մինչև ամուսնանալը սեռական հարաբերություն է ունեցել տարբեր անձանց հետ, որոնց վերաբերալ ունի տեսանյութեր և լուսանկարներ։ Նա շանտաժի է ենթարկել տուժող անձին՝ ասելով, որ կհրապարակի նշված լուսանկարներն ու տեսանյութերը։ Բացի այդ, Պ․Պ․-ն, հեռախոսազանգով ծանոթանալով Թ․ Հ․-ի հետ, խաբել և ներկայացել է Արմեն անվամբ, խաբեության եղանակով հափշտակել է 420.000 ՀՀ դրամ արժողությամբ 3 հատ ոսկյա մատանի, 1 հատ ոսկյա շղթա, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ինչպես նաև մաս-մաս՝ առձեռն և բանկային փոխանցումների միջոցով փոխանցված 500.000 ՀՀ դրամ գումարը՝ ընդհանուր հափշտակելով 920.000 ՀՀ դրամ: Փետրվարի 28-ին գործը վերադարձվել է հսկող դատախազին՝ առանց վարույթ ստանձնելու․ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 206 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե մեղադրյալը կալանավորված է, ապա մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան է հանձնվում ոչ ուշ, քան մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ։ |
Պ․Պ.-ն շանտաժի է ենթարկել մինչամուսնական սեռական կյանքով ապրած կանանց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet