▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխմարզպետները պետության հաշվին զվարճանում են Հնդկաստանում. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ մինչ պետական մակարդակով օրենքներ են ընդունվում ՀՀ քաղաքացիների գրպանից 1000-ական դրամներ պոկելու նպատակով, այս օրերին որոշ մարզերի փոխմարզպետներ մեկնել են Հնդկաստան՝ իբրեւ թե փորձի փոխանակման համար:

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը գումարներ ունի փոխմարզպետների հանգիստը հնդկաստաններում կազմակերպելու համար, սակայն բանակին հավելյալ գումարներ տրամադրելու փող չունի:

«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ փոխմարզպետները, որոնք այս օրերին շատ ուրախ ժամանակ են անցկացնում Հնդկաստանում, վերադառնալու են դեկտեմբերի 20-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее