«Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեցրել են ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից։ Մասնավորապես, ինչպես նշում է ալիքը, ռուս սահմանապահներն այլևս ծառայություն չեն իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում։ Բացի այդ, նրանք կլքեն Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Արարատը, Տավուշը, որտեղ գտնվում էին 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Դիտեք նաև՝ |
Պուտինը և Փաշինյանը համաձայնեցրել են ռուս զինվորականների դուրսբերումը․ թելեգրամյան ալիք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet