▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փուռն եք տալիս», պարոն Անդրիաս

Անդրիաս Ղուկասյան, Դուք խառնում եք իրավական չափորոշիչները և քաղաքական ինտրիգները, խիստ կասկածներ ունեմ, որ` դիտավորյալ. 
Դուք այսօր խոսում եք ոստիկանության պարտավորությունների մասին, ասում թե ինչ իրավունք չունի անել ոստիկանությունը, մոռանալով նշել, թե ինչ է պարտավոր անել ոստիկանությունն առաջին հերթին հասարակական, ՇԵՇՏԱԴՐՈՒՄ ԵՄ, ողջ հասարակության համար պատշաճ կարգ ու կանոն հաստատելու համար և դրա խաթարման դեպքում ինչ իրավունք ունի անել ոստիկանությունը: Եվ ավաղ, ոչ մի ծանրակշիռ գաղափարական- բանական, կամ իրավական, և կամ մարդկային հիմնավորում: Տկլոր նախադասություններ` պոպուլիզմի անփառունակ շարասյունից: 
Ձեր գրառման լիրիկական մասը անտեսելով` ասել է թե դիտավորությունը հակադարձելով, վերջաբանին անդրադառնամ. 
Քաղաքացիական պատերազմ հրահրելու Ձեր նախաձեռնությունը, որ անթաքույց հրամցնում եք Ձեր հայտարարություն-գրառման համատեքստում որքան անբարոյական է, նույնքան էլ` դատարկ ու անիրական: Քաղաքացիների անունից խոսելը` զավեշտալի: Ձեր` «համաչափ ինքնապաշտպանական միջոցներ» և «կամավոր իրավապահ մարմին» մտատվայտանքները, դեռ ոչինչ որ ուղիղ հակասական են Ձեր գրառման նախաբանում արված ձևակերպմանը`. մեջբերեմ.` «...իրականացվող բողոքի ակցիաները, բնավ ուղղված չեն ոստիկանների կյանքին, առողջությանը եւ արժանապատվությանը վնաս պատճառելուն» և,  մեղմ ասած, շիզոֆրենիայի ժանրից, բայց նաև խայտառակ վտանգավոր է այսօր քաղաքացիական ճակատում հասարակության առողջացման իրական շարժառիթներով երիտասարդական շարժում սկսած ակտիվիստների համար: Դուք նրանց, ասպես ասած «փուռն եք տալիս» պարոն Անդրիաս: 
Ընդհանրապես ինձ մոտ զգացողություն կա, որ ակտիվիստները այնքան էլ չեն վստահում Ձեզ: Հավատացեք, դա շատ ակնհայտ շոշափելի է տարբեր իրավիճակներում նրանց ոչ ադեկվատ վարքի դրսևորումներով: Իսկ այ մի հարցում Դուք իսպառ փարատել եք իմ ու շատերի կասկածները: Դուք ընդամենն ուզում եք յուրացնել այս երիտասարդական շարժման թեկուզ փոքրիկ, բայց վաստակած փառքը, ուզում եք ընդամենը «սեփականաշնորհել» այս գործունակ երիտասարդ մարդկանց խումբը: Մի բան հաշվի չեք առել. այսօրվա երիտասարդը երեկվանը` քո սերնդի երիտասարդը չէ պարոն Ղուկասյան, այսօրվա երիտասարդը շատ ավելի գրագետ է, շրջահայաց, պրագմատիկ ու իր արժեքն իմացող:

Մելս Խաչատրյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը այսօր ֆեյսբուքյան գրառում էր արել, որում ասվում էր , որ ապօրինի որոշումների դեմ քաղաքացիների անհնազանդությունը արդար է եւ օրինական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее