Պատմում է ՀՀ Երկրորդ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի նախկին տեղակալ Իրինա Ղուլինյանը:
2007թ. դեկտեմբերն էր: Նախագահական նստավայրում տեսագրվելու էր Ռոբերտ Քոչարյանի` նախագահի պաշտոնում վերջին ուղերձը:
Նախորդ տարիներին հաճախ էր անհրաժեշտ եղել ինչ-որ վրիպակի պատճառով ուղերձը նորից տեսագրել:
Դե, օբյեկտիվի առաջ լարվելը բոլորին է հատուկ, լինի նախագահ, թե հենց լրագրող: Այնպես որ, կարծում էինք, թե մեկ անգամով դժվար թե ստացվի:
Նախագահն աշխույժ քայլերով ներս մտավ, բարևեց ու դարձավ նկարահանող խմբին.
- Դե ասեք, ինչ եմ անում, ոնց եմ անում:
Ամեն ինչ պատրաստ էր, երբ ռեժիսորն ասաց, որ լուսարձակների ներքո նախագահի ճակատը փայլում է եւ պետք է մի թեթև շպարել:
Շտապ «պեղված» դիմափոշու տուփը ձեռքիս մի քիչ տատանվելով մոտենում էի, Ռոբերտ Քոչարյանը ծիծաղեց, թե.
-Արի՛, արի՛, գնացող նախագահ եք գտել, պուդրա էլ կքսեք, բա ինչ կանեք…
Հեղինակ՝ Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am