Porsche ընկերությունը իր վերջին գովազդում հայկական Խոր Վիրապը և Մասիսը ներկայացնում է որպես հնդկական քաղաք: Դա պարզապես զարհուրելի է, քանի որ Խոր Վիրապը հայկական մշակութային կոթող է և համարվում է Հայաստանի մշակութային ժառանգության մի մասը, որտեղ վերջերս իր ուխտագնացության ժամանակ այցելեց նաև Հռոմի Պապը :
Porsche ընկերության այդ քայլը անհարգալից վերաբերմունք է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:
Ի դեպ, արդարությունը վերականգնելու և հայ ժողովրդի մշակութային արժեքները պահպանելու նպատակով, R&B Partners ընկերությունը կազմակերպում է ստորագրահավաք և պահանջում է, որ Porsche ընկերությունը ներողություն խնդրի նման անհարգալից վերաբերմունքի համար և փոխի քաղաքի անվանումը: