Օրերս մեծ աղմուկ էր բարձրացել՝ կապված «Պորշե» ընկերության նոր գովազդային հոլովակի հետ, որտեղ նշմարվում էր Խոր Վիրապն ու Արարատ լեռը, սակայն էկրանին լուսագրերի միջոցով նշվում էր, որ դա Հնդկաստանի Քիննաուր բնակավայրն է:
Այս առիթով անգամ համացանցային ստորագրահավաք էր սկսվել՝ կանխելու թյուրիմացությունը: Երեկ, «Պորշե» ընկերության «Պորշե-Նիդերլանդ»-ը, որի նախաձեռնությամբ էլ նկարահանվել է տեսանյութը, արձագանքել է հարցմանը, որտեղ մասնավորապես ասված է հետևյալը.
Ստորագրահավաքի հարգելի մասնակիցներ,
Շնորհակալ ենք, որ ուշադրություն եք դարձրել սխալին։
Մենք ցավում ենք վայրի անունը սխալ գրելու համար։
Պատրաստելով այդ հոլովակը հոլանդական շուկայի համար, մենք փնտրում էինք վանական համալիր և սիրահարվեցինք այդ մեկին։
Մենք ներողություն ենք խնդրում ոչ ուշադիր լինելու համար և հասկանում ենք, որ հաշվի չենք առել մարդկանց զգացմունքները։
Մենք չէինք ցանկանում վիրավորել որևէ մեկին և ներողություն ենք խնդրում «Պորշե»-ից և Հայաստանի բնակիչներից։
Որպես ընկերության հոլանդական ներկայացուցիչ, ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել ենք։
Հոլովակը հանված է ընկերության կայքից և Youtube-ի ալիքից։