▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Հենրիխը հոր՝ տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի գրկում. հուզիչ կադրեր

«Ֆուտբոլ սկսել եմ սիրել, նայել ու խաղալ այն տարիքում՝ չորս-հինգ տարեկան, երբ Երևանի Արարատի կազմում փայլում էր Համլետ Մխիթարյանը: Առաջին մարզաշապիկիս վրա էլ գուաշով ներկել էի 11՝ ուզում էի նմանվել մեր ակումբի առաջատարին ու գոլեր խփել:

Այսօր հարյուր հազարավոր երեխաներ ու մեծահասակներ, Հայաստանում ու նրանից դուրս, երկրպագում են Համլետ Մխիթարյանի տղային ՝ մեր Հենոյին: Հենրիխի հաջողությունները նախևառաջ հարգանքի տուրք են հոր՝ վաղամեռիկ տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի հիշատակին:

Հ.Գ.

 

Համլետ Մխիթարյանի գրկում Հենրիխն է...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ներկայացնելով արխիվային այս տեսագրությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր կարիերան շարունակելու է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее