Արթիկի նախկին ենթաշրջանի Սպանդարյան գյուղում Բարսեղը իր 5 անչափահաս երեխաներին խնամում է միայնակ՝ առանց կնոջ: Նրանք ապրում են դեսուդենից հայթայթած շինանյութերով և իրենց ձեռքերով կառուցած տանը, որն ավելի շուտ վագոն-տնակ էր հիշեցնում: Այս բազմազավակ ընտանիքի երեխաներից մեծը 17, իսկ փոքրը՝ Լաուրան 10 տարեկան է: Չորս տղաներից երկուսը սովորում են Արթիկի գիշերօթիկ դպրոցում: Մեծ տղաները դպրոցն ավարտելուց հետո սոցիալական պայմանների սղության պատճառով չեն շարունակել ուսումը, իսկ փոքրիկը դպրոցում բավական լավ է սովորում և երազում է բժշկուհի դառնալ: Բոլոր երեխաներն օգնում են հորը, նրանք նախրապան և գառնարած են:
Այսօր տեսանյութ պատրաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելել են այս ընտանիքին:
Առավել մանրամասն` տեսանյութում:
Փոքրիկ գառնարած Լաուրան երազում է բժիշկ դառնալ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet