▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքր որդուս անունը Միքայել է, ու պատահական չէ, որ… Սիրուշոյի գրառումը

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.

«Փոքր որդուս անունը Միքայել է, ու պատահական չէ, որ այս թևնոցն էլ կոչել ենք Միքայել ))  Ըստ Աստվածաշնչի ՝ Միքայել հրեշտակապետը հրեշտակներից բաղկացած զորքերի Առաջնորդն է, ով Աստվածաշնչում միշտ հիշատակվում է որպես չարի դեմ պայքարող ուժ:

Հրեշտակի պատկերը ոգեշնչված է Էջմիածին Մայր Տաճարի հյուսիսային զանգակատան առաստաղին նկարազարդված որմնանկարից։ Հրեշտակների պատկերները ոգեշնչված են միջնադարյան հայկական մանրանկարչությունից և պատկերվել են կենտրոնական մուտքի կամարում 1664թ.-ին Ստեփանոս Լեհացու գլխավորությամբ»։

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее