▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փետրվարի 23-ի առիթով Լիանա Զուրաբյանի ռոմանտիկ տեսանյութը` նվիրված սիրելիին

​​​​​​​

Ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ընտրյալի հետ իր ասմունքի ներքո ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութին կից ասմունքողը գրել է հետևյալը. «Իմ նվերը քեզ սիրելիս, փետրվարի 23-օ առթիվ… Թեպետ այս օրն ասում են, որ սովետական բանակում ծառայողների օրն է միայն, սակայն ես այն համարում եմ տղամարդկանց օրը համայն, մեր տղամարդիկ գոնե մեկ օր ունենան… Իհարկե հունվարի 28-ը ևս… »:

Հիշեցնենք, որ Asekose.am-ի հետ զրույցում  Լիանա Զուրաբյանն իր ընտրյալի մասին ասել էր հետևյալը. «Ես և ընտրյալս՝ Արմենը, ծանոթացել ենք 2015 թվականի նոյեմբերին: Մեր ծանոթությունը եղավ Մամուլի շենքում, որտեղ  կողք կողքի սենյակներ ունեինք, կարելի է ասել՝ հարևաններ էինք: Որոշակի շփումից հետո մեր հարաբերությունները լրջացան: Արմենը 3 տարով փոքր է ինձանից,սակայն դա չի խանգարում, որ մեր հարաբերությունները լինեն գեղեցիկ ու հանգիստ: Մենք հասկանում ենք իրար: Նա նույնպես արվեստի մարդ է, ինձ շատ օգնում է: Համենայն դեպս ես նրա հետ ինձ շատ լավ եմ զգում»:

Կարդացեք նաև` Սերժն ու Ծառուկյանն ինձ պետք է պարգև տան` քաղաքական թեման շեղելու համար. Լիանա Զուրաբյան

Այո, «6-րդ զգայարան»-ի Գաբրիելը սիրահարվել է ինձ. Լիանա Զուրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее