▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է օգնել տնտեսության զարգացմանը․ դա նշանակում է՝ ուժեղ բանակ, հզոր պետություն»․ ԶՊՄԿ գլխ․ տնօրենի առաջին տեղակալ

Հայաստանում ոլորտային հասարակական կազմակերպությունների դերը պետք է այն լինի, որ օգնեն պետությանը, կառավարությանը՝ ուշադրություն դարձնել այնպիսի ուղղությունների, որոնք կբերեն երկրի տնտեսության զարգացմանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ընթացքում։

«Տնտեսության զարգացումը նշանակում է՝ ուժեղ բանակ, հզոր պետություն և դա է հիմնականը, ամեն ինչի հիմքում տնտեսությունն է։ Այս առումով՝ լինելով պատասխանատու ՀԿ, պատասխանատու մեր հայրենիքի զարգացման համար, մենք ուզում ենք ինչ-որ ճյուղերի վրա ուշադրություն դարձնել, այդ թվում օգնենք կառավարությանը, որ ուշադրություն դարձնի այդ ճյուղերին և ունենանք զարգացում։ Իսկ այն հասարակական կազմակերպությունները, որոնք խանգարում են՝ չեմ ուզում մեկնաբանել»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее