▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է բազմաբնակարան շենքերից վերացնել գիշերային ակումբները, պարզ ասած՝ ստրիպտիզները. Կարեն Կարապետյան

Գործադիր մարմնի նիստն այսօր սկսվեց  Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Վարչապետը, շարունակելով նախորդ շաբաթվա թեման կապված գիշերային ակումբների վերահսկողության հետ, հանձնարարեց հետևյալը.

«Անհրաժեշտ է բազմաբնակարան շենքերից վերացնել գիշերային ակումբները, պարզ ասած՝ ստրիպտիզները: Եթե անհրաժեշտություն լինի, դրանք պետք է նաեւ տեղափոխել այլ վայր: Անհրաժեշտ է ողջամիտ ժամկետներ եւ պայմաններ ստեղծել տնտեսվարողի համար, որպեսզի նա կարողանան ժամանակ ունենալ իր գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը վերաբերում է ստրիպտիզ ակումբերի եւ դրա նման զվարճանքի ակումբերին: Բողոքներ կան, որ բազմաբնակարան շենքերի տակ եւ բարոյական կերպարն այն չէ, եւ անհանգստությունը, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее