▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետբյուջեից Սամվել Ալեքսանյանի կնոջը վճարվել է 700 հազար դոլար

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատունը մինչեւ 2012 թվականը գործել է Երեւան քաղաքի Իսակովի 10 հասցեում: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների քանակի շարունակական աճը, ինչպես նաեւ՝ ներմուծվող ավտոմեքենաների պահպանման համար պատշաճ պայմաններ ստեղծելու եւ մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ իրականացնելու անհրաժեշտությունը` 2012 թվականից ավտոմաքսատունը գործում է Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտա 127/21 հասցեում:

Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ Արշակունյաց պողոտա 127/21 հասցեում գտնվող ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքի սեփականատերը Շողերինա Մկրտչյանն է: Վերջինիս անունը ոչինչ չի ասի, եթե չնշենք, որ Շողերինա Մկրտչյանը ՀՀ ԱԺ պատգամավորՍամվել Ալեքսանյանի կինն է:

Նշված տարածքի Վարձակալության պայամանագրից էլ տեղեկանում ենք, որ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան ընդհանուր տարածքը 4561 քառակուսի մետր է, ներառում է պահակատուն՝ 24 քմ, ավտոտնակ՝ 36.5 քմ, եւ մաքսատունը:

Տվյալ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթի» տարածքային ստորաբաժանման կողմից Շողերինա Մկրտչյանին է տրամադրվել 2006 թվականիմայիսի 5-ին, որից 6 տարի անց ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նույն տարածքը վարձակալել է: Վարձակալության պայմանագիրը կնքվել է 2012թ.-ի մայիսի 14-ին՝ 5 տարի ժամկետով: Վարձավճարի չափը կազմել է ամսական 6 900 000 դրամ:Պայմանագիրը կնքվել է մայիսի 14-ին, բայց պեությունը պարտավորվել է Շողերինա Մկրտչյանին վճարել մայիսի 1-ից: Միայն 2012 թվականի 8 ամիսների համար ՀՀ բյուջեից Ալեքսանյանի կնոջը վճարվել է 55 միլիոն 200 հազար դրամ: Մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 8-ը պայմանագիրը գործել է՝ անփոփոփոխ պայմաններով եւ  Շողերինա Մկրտչյանն ստացել է 289 միլիոն 800 հազար դրամ եկամուտ:

2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հետ միասին Շողերինա Մկրտչյանը 2012 թվականին կնքած պայմանագրում փոփոխություններ է կատարել: 4561 քառակուսի մետր տարածքը փոքրացել է՝ դառնալով 4332 քմ, իսկ վարձավճարը 6 միլիոն 900 հազար դրամից նվազել է՝ դառնալով 6 միլիոն 558 հազար 250 դրամ: 2015 թվականի հոկտեմբերից մինչ 2016 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար էլ  Շողերինա Մկրտչյանը ստացել է 45 միլիոն 907 հազար 750 դրամ: Ընդհանուր առմամբ Սամվել Ալեքսանյանի կինը նշված տարածքի վարձակալության դիմաց ստացել է 335 միլիոն 707 հազար 750 դրամ եկամուտ (700 հազար ԱՄՆ դոլար), իսկ մինչեւ 2017 թվականի մայիսը (Սույն պայմանագիրը, հիշեցնենք, որ կնքվել է 5 տարով) նրա ընդհանուր եկամուտը կկազմի 381 միլիոն 615 հազար 500 դրամ: Եթե դոլարի վերածենք, ապա կստանանք մոտ 797 հազար դոլար (797.5 հազար ԱՄՆ դոլար): 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее