▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ նորանշանակ նախագահի «համեստ խրճիթը» Մոնումենտում

Armtimes.com-ը գրում է.

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու բլրին, Լիսկայի հանրահռչակ դղյակի կողքին վեր է խոյանում եւս մեկը (նկարում՝ ձախից): Այս «համեստ խրճիթը» Պետեկամուտների նորանշանակ նախագահ, նախկինում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանինն է: Ու չնայած Երեւանի կենտրոնից այս շենքի տեսքը ավելի համեստ է թվում, սակայն դրա իրական մաշտաբները երեւում են շինհրապարակի կողքից (նկարում՝ աջից):

Ինչպես արդեն նշել ենք, ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանը աղքատ մարդ չէ: Նույնիսկ իր ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ նրա նյութական կարողությունները չափվում են միլիոնավոր դոլարներով: Սակայն անհասկանալի է, թե մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող այս պաշտոնյան ինչպես է կուտակել այդպիսի ունեցվածք: Ըստ հայտարարագրերի, նա միայն վերջին 4-5 տարում ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել: Ու չնայած մամուլում եւ սոցցանցերում այդ հարցը ակտիվորեն քննարկվում է, եւ լուրջ կասկածներ են հնչում դրա վերաբերյալ, Հովսեփյանը դեռ որեւէ կերպ չի անդրադարձել իր ստացած նվիրատվությունների ծագումնաբանությանը: 

Ըստ որոշ տեղեկությունների, այսպիսի ճոխ նվերներ Հովհաննես Հովսեփյանին անում է իր հարազատ եղբայրը` Հակոբ Հովսեփյանը: Այդ դեպքում այլ հարցեր են առաջանում, թե այդ ինչքան գումար է վաստակում Համլետը, որ միլիոնների նվերներ է անում եղբորը, արդյոք այդ գումարները ազնիվ աշխատանքո՞վ են վաստակած, արդյոք Համլետ Հովսեփյանի` որպես ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի «աջակցությունը» չի՞ ստացել այդպիսի գումարներ վաստակելու համար եւ այլն: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, Համլետ Հովսեփյանը գործարարությամբ է զբաղվում արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում: Ըստ նույն խոսակցությունների, նա «խորացած է» շինարարական ոլորտում: Ճիշտն ասած, համացանցում, որտեղ տեղեկություններ կան թերեւս բոլորի ու ամեն ինչի մասին, մեզ չհաջողվեց որեւէ գրառում գտնել «ռուսաստանաբնակ խոշոր գործարար Համլետ Հովսեփյանի» մասին: Փոխարենը մեծահարուստ եւ առատաձեռն Համլետ Հովսեփյանի անունը սերտորեն կապվում է Երեւանի կենտրոնի կառուցապատմամբ զբաղվող ընկերությունների հետ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Համլետ Հովսեփյանի վերահսկողության տակ գտնվող շինարարական մի քանի ընկերություններ ներկայումս իրականացնում են Բյուզանդի, Արամի, Կասկադի, Գլխավոր պողոտայի մի քանի կիսակառույց էլիտարների կառուցապատումը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее