▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյունի վայրում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանն անեկդոտ է պատմում

Պայթյունի վայրում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանն անեկդոտ է պատմում

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էս մարդը տարրական «քթածակ» չունի՝ հասկանալու, թե որտեղ ինչ կարելի է խոսել ու հատկապես ինչ չի կարելի խոսել, բայց ԵՊՀ-ում ֆակուլտետ է ղեկավարում։ Մտավորական է՝ գիտական ինտելիգենցիայի ներկայացուցիչ։
Իր ֆակուլտետի նկուղային հարկում պայթուն է եղել, մարդ է զոհվել, վիրավորներից մեկն էլ ծայրահեղ ծանր վիճակում է՝ դրած ապուշ ու անտեղի անեկդոտ է պատմում լրագրողներին։ Ի՞նչ ասես…»:

Թարմացված․ Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեսա իշխանականները կսկսեն մանրից քարոզել, որ ԵՊՀ շենքը նախատեսված չէ ժամանակակից պայմաններին, անվտանգ չի ու շտապ պետք է դադարեցնել նրա գործունեությունը՝ որպես կրթական հաստատություն։
Ու տեղափոխել ԵՊՀ-ն ժամանակակից շենքեր, խոսքի Կվարտալ կամ Աշտարակ։
Դե իսկ ԵՊՀ տեղը կառուցել նոր ու ժամանակակից առևտրի կենտրոն՝ Իսթամբուլ Պլազա անունով»:

Թարմացված․ «Ուզում էի բարձրանալ վերև, պայթյունի ուժեղ ձայն լսեցի. բոլորին դուրս հանեցին: Պայթյունը տեղի է ունեցել նկուղում, որտեղ պահվում են քիմիական նյութեր»,- այս մասին հայտնել է ուսանողուհի Գոհար Գալստյանը՝ անդրադառնալով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում հրդեհի բռնկմամբ պայթյունի դեպքին: «Ասում են՝ հոսանքի ու նյութերի հետ կապված է եղել բռնկումը»,- հավելել է նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее