▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավլիկին ու իր տղային բժիշկները փորձում էին անջատել արհեստական շնչառության սարքից

Իրավապաշտպան Արգիվտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր վերադարձա Էրեբունիի ռեանիմացիայից՝ Պավլիկին ու իր տղային բժիշկները փորձում էին անջատել արհեստական շնչառության սարքից, թե ինչ կստացվի, դժվար ա հիմա ասել: Ցանկանանք առողջություն տղաներին...»

Հիշեցնենք, որ ոստիկանության լրատվության վարչության ներկայացուցիչները  գիշերը հայտնում էին, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամի կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաև Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:

Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее