▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավլիկ Մանուկյանը հուզվել ու արտասվել է՝ լսելով Ժիրայր Սէֆիլյանի կոչը

News.am-ը գրում է. «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը շարունակում է հացադուլը: Մեզ հետ զրույցում նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ իր պաշտպանյալին է փոխանցել Ժիրայր Սեֆիլյանի կոչը, որով վերջինը Պավլիկ Մանուկյանին խնդրել է դադարեցնել հացադուլը:

«Հանդիպել եմ Պավել Մանուկյանին, անձամբ տեղեկացրել եմ պարոն Սեֆիլյանի կոչի մասին, ինքը լսելով շատ հուզվեց, արտասվեց, որ իր հրամանատարը նման կոչով է հանդես եկել, սակայն, այս պահի դրությամբ դեռեւս շարունակում է  հացադուլը»,-ասաց փաստաբանը:

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Պավել եւ Արամ Մանուկյանների վիճակները շարունակում է մնալ  ծանր. «Նրանք շարունակում են գամված մնալ մահճակալին, նրանց վիրավորումները խորն են: Պավել Մանուկյանն առաջիկա օրերին պետք է վիրահատությունների ենթարկվի»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանի կալանավորման որոշումն այսօր բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան, իսկ Արամ Մանուկյանինը՝ բողոքարկվել է:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Ավելի ուշ Պավել Մանուկյանը պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանին. 

 «Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց». Պավել Մանուկյանի պատասխանը Ժիրայր Սէֆիլյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее