▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրիկ Ֆիորին հուզվեց դուդուկի հնչյուններից ու բեմում համբուրեց Կամո Սեյրանյանին

Մարզահամերգային համալիրում երեկ կայացած և լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգի/ռեժիսոր՝ Լուսինե Մարտիրոսյան/ ամենասպասված պահը, թերևս, Պատրիկ Ֆիորիի ելույթն էր։ Նա բեմում հուզվել է դուդուկի հնչյուններից և համբուրել է իրեն նվագակցող Կամո Սեյրանյանին:

 

 

 

 

 

 

 

Իսկ մինչ կկատարեր Շառլ Ազնավուրի երգացանկից մի երգ, Պատրիկ Ֆիորին նախ կատարեց հոր պատգամը. «Ժամեր առաջ Մարսելում հրաժեշտ տվեցի մի մարդու, ով ինձ մի կարեւոր ցանկություն հայտնեց, ասաց՝ Պատրիկ, գնա եւ ողջունի մերոնց՝ իմ հայ ժողովրդին: Այդ մարդը իմ հայրն է՝ Ժակ Շուշայանը»,- ասաց Ֆիորին ու իջավ դահլիճ հոր պատգամն իրականացնելու, նախ հանդիսատեսի շարքերում նստած մի տիկնոջ ձեռք համբուրեց, ապա ողջունեց հանդիսատեսին ու ծափերի ներքով կրկին բեմ վերադառնալով ասաց. «Միանշանակ Ձեզ համար կերգեմ շանսոնիեի երգերից»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ համերգի մասին հարցազրույց ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի հետ Asekose.am-ը կներկայացնի առաջիկայում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее