▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատկերացրեք` սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի». Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը Հակակոռուպցիոն դատարանի բակից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ցոլակ Ակոպյանին ձերբակալել են և կալանավորման դատն է ընթանում: «Ինչի՞ համար` նրա համար, որ տարիներ առաջ մարդը լուծարք մնացած ուսանողներից քննություն վերցնելիս դասախոսի բացակայության պայմաններում ստորագրել է: Պատկերացրեք` ինչ ա տեղի ունենում: Իրականում էս ամեն ինչը կապված է նրա հետ, որ Ցոլակ Ակոպյանը, մանավանդ վերջին շրջանում, շատ բաց պայքարում էր ինչպես Բրյուսովի համալսարանի գլխին սարքվող ապօրինությունների դեմ, այնպես էլ` որպես քաղաքացի, քաղաքացիական պայքար տանելով, այդ թվում նաև` «ՀայաՔվե»-ի շրջանակներում»:

Կալանավորումն առերևույթ հանցանք գործած մարդկանց նկատմամբ կիրառվում է, որպեսզի նախաքննության ընթացքին նա չխոչընդոտի, հիշեցրեց Սողոմոնյանը: «Պատկերացրեք` սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի: Սենց բաներին արձագանքել է պետք, յուրաքանչյուրիս նկատմամբ անելու են այն, ինչ ուզեն, եթե համապատասխան արձագանք չլինի: Հիշեցնեմ` 30-ականներին ոնց են համալսարանի մի դասախոսի նկատմամբ բռնաճնշումներ իրագործել, ով իր ելույթում նշել է, թե բուրժուական ժամանակաշրջանն աշխարհին տվեց Նապոլեոնին, իսկ սոցիալիստականը` Ստալինին: Կծիծաղեք, բայց այդ համեմատությունը մարդու կյանք է արժեցել: Սա յակոբինյան տեռոր է»,- նշեց նա:

Թարմացված․ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «ՀՀ դատական համակարգը դարձել է իշխանության քաղաքական ռեպրեսիայի, հետապնդումների ու վրեժխնդրության գործիք։ Առաջնահերթությունը քաղաքական այլախոհներին, քաղաքացիական ու քաղաքական կեցվածք դրսևորողներին լռեցնելն է, և ոչ՝ օրենքն ու արդարադատությունը։
Հերթական հետապնդման է ենթակվում Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Արամի Ակոպյանը։ Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննում է Ցոլակ Ակոպյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Ց․ Ակոպյանը հիմա էլ մեղադրվում է ամփոփաթերթիկում իր ստորագրությունը դնելու համար։ Հիշեցնեմ, որ նա այդ պահին եղել է տվյալ ֆակուլտետի դեկանը։
Նաև հիշեցնեմ, որ Բրյուսովն այն ԲՈԻՀ-ն է, ուր ռեկտորի օրինական, կայացած ընտրությունները չեղարկվեցին կամ չվավերացվեցին ԿԳՄՍ նախարարության կողմից, և ոստիկանական հոծ շարքերով շենք ներխուժեց ռեկտորի իշխանահաճո պաշտոնակատարը։
Սա այն Բրյուսովն է, ուր աշխատանքից հեռացրել կամ պաշտոնազրկել են այլախոհ տասնյակ դասախոսների․․․․
Անվերջ ամոթի, ապօրինության և անպարկեշտության շարան․․․քաղբանտարկյալների և ոստիկանապետություն ժամանակներ, եղկելի ժամանակներ․․․

Թարմացված․ Փաստաբան Արսեն Բաբայանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Մեր ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանը գնաց տուն՝ քնելու... Դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը:
Ակոպյանն ազատ է արձակվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее