Անձրևային եղանակներից հետո ամառն արդեն իրեն զգացնել է տալիս ու հասկանալի է, որ կոստյումով հունիսյան շոգին դիմանալն արդեն դժվար է լինելու:
Սակայն դեմքեր ու դեպքեր կան, որ կոստյումը նույնիսկ ամռան շոգին է սազական և պարտադիր:
ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանն այսօր խորհդրարան էր այցելել կարճաթև շապիկով, որ, եթե անկեղծ, վայել չէ օրենսդիր մարմնի անդամին:
Մանավանդ, որ ըմբշամարտիկ, հանրապետության բազմակի չեմպիոն ու սպորտի վարպետ Բազմասերի Առաքելյանին կոստյումը լավ էլ սազում է:
Մարդը, տվյալ դեպքում ԱԺ պատգամավորը, կոստյումով լրիվ ուրիշ տեսք ունի, իսկ կարճաթև շապիկով՝ լրիվ ուրիշ, և պատկերացրեք դա այդպես է ոչ միայն լրագրողների, այլ նրան ընտրողների աչքերին, որի խնդիրներից խոսում է օրենսդիրը. ընտրողը, հավատացեք, խնդիրը թողած պատգամավորի տեսքի մասին է մտածում:
Թող չափազանցություն չլինի, սակայն հագուստն է նաև ցույց տալիս մարդու վերաբերմունքը միջավայրին, որտեղ նա գտնվում է և ում առաջ ելույթ է ունենում:
Երևի մեղավորը պատգամավորը չի, այլ ԱԺ կանոնակարգում բացակա այն տողը, որ ժողովրդի ընտրյալը պատշաճ հագուստով պետք է ներկայանա խորհդարանի նիստերին:
Ինչպես նաև պատշաճ հագուստով պետք է լինի այդ նիստերը տեղում լուսաբանող թղթակիցը: Պատգամավորի համար որքա՞ն հաճելի կլինի,եթե իրեն հարցեր տա մարզական հագուստով լրագրողը կամ «պլեչիկով» լրագրողուհին, թե՞պարտադիրը «բեյջ»-ն է, որը կրելու մասին՝ ԱԺ-ի համապատասխան վարչության պահանջը մի ժամանակ թիվ մեկ թեմա էր դարձել խորհրդարանում:
Իսկ հիմա երևի ժամանակն է «դրես կոդ»՝ հագուստի վարքագիրք մտցնել ԱԺ-ում:
Եվ Բազմասեր Առաքելյանի օրինակը միակը չէ, ափսոս, որ նրա կապույտ ու կարճաթև շապիկն իմ աչքին ընկավ այսօր:
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան