« Դիանա Գրիգորյանը խիստ վիրավորվել, զայրացել ու փրփրել է այն բանից, որ քննադատել եմ իրեն, նշել, որ թույլ է տալիս անգրագիտություններ՝ չճանաչելով հայ իրականությունը... Եվ ահա հանրությանը զոմբիացրած ձեռներեց սցենարիստը զանգահարեց ինձ, հոխորտաց, որ պատերազմ է հայտարարում բոլոր նրանց, ովքեր քննադատում են իրեն... Ավելին, իմ անկեղծ քննադատությունը դիտարկեց որպես անձնական շահագրգռվածության արգասիք: Եվ սա ասում է մի մարդ, ով հարազատ երեխաների համար դերեր է գրում ու նկարահանում նրանց, չնայած երեխաները լավն են, սիրելի՝ ինչպես աշխարհի բոլոր երեխաները... Նրան զայրացրել է նաև այն, որ բացահայտվել է մի մեծ կեղծիք, որի հեղինակն ինքն է: Այսպես, վաղուց սկսած լինելով «Հարազատ թշնամի» կոչվող սերիալի նկարահանման աշխատանքները, այս տիկինը կեղծ քաստինգ էր կազմակերպել, հրավիրել տվել մի շարք արդեն կայացած դերասանների, ովքեր ինչպես թատրոնում, այնպես էլ սերիալներում մեծ փորձ ունեն, ավելին, քանի իր կողմից երկրպագված և դերասանական արվեստի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ, և ծաղրելով նրանց ինքնասիրությունը, խաբել, թե գնացեք՝ մենք ձեզ կզանգահարենք... Նման անբարո կեցվածքով՝ արվեստագետներին վիրավորած Դիանա Գրիգորյանը հիմա պատերազմ է հայտարարում ամեն տեսակի քննադատության դեմ...
Պատրաստ եմ պատերազմել ոչ թե Դիանա Գրիգորյանի դեմ, որն իրենից ինձ համար գոնե արժեք չի ներկայացնում, այլ բարձր արվեստի, սերիալային մշակույթի կատարելագործման համար » :
Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ օրեր առաջ, Լևոն Մութաֆյանը Դիանա Գրիգորյանին համարել էր սերիալների մոնոպոլիստ՝ նրան անվանելով սերիլաների Լֆիկ Սամո: