«Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից եղել է հարձակում ոստիկանների վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է պրոֆեսիոնալ և իրավաչափ»,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, ՀՀ պետականությունը»,-ասաց Փաշինյանը՝ հայտարարելով, որ պատահածի պատասխանատվությունը կրում են Հայոց կաթողիկոսը և եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը։
***
«Երեկ ինձ լուսանկար էին ցույց տալիս և փորձում էին համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ ակնհայտ էր, որ նման բան չկա»,-այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացին վիրահատվել է և նրա ձեռքերի մատներից երեքը հեռացվել են, ինչի համար ցավում մե։ Բայց նաև տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքն է գետնից վերցրել ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է, և այն պայթել է նրա ձեռքի մեջ»-ասաց նա։ |