▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտպանության նախարարը «Գրիբոյեդով» ակումբի անդամ

politik.am-ը գրում է. ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո` իշխանականլրատվամիջոցները ամեն կերպ փորձ էին անում նրան ներկայացնել, որպես արևմտամետ գործիչ: Նշվում էր, որ այդ կերպ Հայաստանը փորձում է հավասարակշռություն պահել՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որպեսզի չլինի տպավորություն, թե ՀՀ պետական ամբողջ համակարգը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո:

Իսկ իրականություն այն է, որ Վիգեն Սարգսյանը արևմտամետ է այնքանով, որքանով գործող իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները, որոնք մեկ գիշերում որոշեցին գնալ ԵԱՏՄ-ը:

Վիգեն Սարգսյանը  ռուսական թիվ 1 մեդիա- հոլդինգի ղեկավար, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի կողմից հիմնադրված  «Գրիբոյեդով» ակումբի անդամ է: Նա մասնակցում է այդ ակումբի հավաքներին: Իհարկե ակումի անդամները հայտարարում են, որ այն գաղտնի կամ ռուսամետ կառույց չէ, սակայն բոլորին է հասկանալի,  թե ակումբն ինչպիսի կառույց է և ինչ նպատակների է ծառայում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

11050213_940094322675722_7168341422606313529_n

11021055_940093742675780_1941151974533018171_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее