slaq.am-ը ներկայացրել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնատունը, որ գնտնվում է «Հաղթանակ զբոսայգու» դիմաց` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դղյակի հարևանությամբ:
Հատկանշական է, որ այդ մասին տեսանյութն` հրապարակումից քիչ անց Յութուբում արգելափակվել է:
Հիշեցնենք, որ այսօր կայքերից մեկն էլ գրել էր Սեյրան Օհանյանի` Ֆրանսիայում սեփական կլինիկայի կառուցման աշխատանքներով և Սևանի ափին հառնող դղյակի մասին, դրանց վերաբերյալ խոստանալով շուտով ներկայացնել մանրամասներ: