▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնազուրկ արված քահանան դատավորներին խնդրում է չծախել խիղճը և արդարությամբ դատել «Սասնա ծռեր»-ին

 

Օրերս Նիդերլանդներում հայ առաքելական եկեղեցու պաշտոնազուրկ արված հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Մելքոնյանը տեսանյութ-կոչ է հրապարակել՝ այն անվանելով «Անկեղծ խոսք. մեր երազած Հայաստանը»: Տեսանյութի միջոցով նա դիմում է իր հոգևոր եղբայրներին, բոլոր եկեղեցականներին՝ հորդորելով նրանց  կանգնել արդարության կողքին և  այցելել վիրավոր բանտարկյալներին, իսկ դատավորներին խնդրում է չծախել խիղճը և արդարությամբ դատել «այս ծռերը» («Սասնա Ծռերի» կալանավորված  անդամներին):

Հավելենք, որ Տեր Արամ քահանա Մելքոնյանը նաև Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հեռավոր քաղաքներում գտնվող հայկական համախմբումների քարոզիչն է: Պաշտոնից զրկվելով հանդերձ` Տեր Արամը կարգազուրկ չի հռչակվել, քանի որ նա թեև գտնվում է Մայր աթոռի հայրապետական պատվիրակության կազմում, բայց ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: Այնպես որ` Մայր աթոռ Էջմիածինը չի կարող նրան կարգազուրկ անել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее