▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնապես հերքում են, ականատեսները պնդում՝ գիշերը Ձորագեսից ջուր են բաց թողել

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հորդառատ անձրևների հետևանքով աղետի մեջ է հայտնվել Լոռու մարզը. Դեբեդ գետը վարարել ու դուրս է եկել հունից, քանդել ճանապարհներ, կամուրջներ։

Օրագիր.News-ը գրում է, որ կայքի տեղեկություններով գիշերը Ձորագեսից ջուր են բաց թողել, որովհետև վախեցել են, որ կտրաքի։ Եվ հիմա, երբ աղետը հասել է նման չափերի, չեն խոստովանում եղելությունը։

Համացանցում տեղեկությունները շրջանառվեցին, քննարկվեցին, տեղեկությունը պաշտոնապես շտապեցին հերքել։

Կայքին ականատեսները ասում են նաև, որ ալիքը միանգամից է բարձրացել։

Հատկանշական է, որ հիմա էլ պաշտոնապես հայտարարել են, որ Ձորագեսում ամրացման աշխատանքներ են գնում, ինչը նշանակում է, որ վտանգը դեռ չի վերացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее