«Երբ Նիկոլ Փաշինյանն էր անկարգություններ կազմակերպում ոստիկանի գլխարկը հանում էին գլխից, թքում էին գլխարկի մեջ և հետ դնում ոստիկանի գլխին». Աննա Մկրտչյան
Ոստիկանությունը Քննչականի դիմաց հավաքված քաղաքացիներին և Բագրատ Սրբազանին պարբերաբար զգուշացնում է՝ ոստիկանության հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ չտալ։ «Ձեզ վիրավորում են՝ միջոց ու գործիք դարձնելով, արևի տակ կանգնեցնելով, դրանից չեք նեղվո՞ւմ»,- պատասխանեց Սրբազանը։ |