ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ 2026» ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից:
Այսօր.am-ն է գրում ու նշում, որ հարցի հետ կապված փորձել է մեկնաբանություն ստանալ Հայաստանի վարչապետի գրասենյակից և Փաշինյանի մամուլի խոսնակից, սակայն, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել:
Ավելի վաղ «Իննոպրոմ 2026» ֆորումի պաշտոնական էջում տեղեկություն էր հրապարակված, ըստ որի՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարվել են որպես Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներ։


