▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը վաճառել է «Հայրենիք»-ի իր բնակարանը

Փաշինյանի բնակարանը վաճառվել է։  

Ֆակտոր.am-ն է գրում ու նշում, որ այդ մասին կայքին  հայտնի է դարձել հենց այդ բնակարանում, որտեղ այսօր վարչապետի որդին կազմակերպել էր իր հեղինակած նկարների ցուցադրությունը։

Թե ով է գնորդը և որքանով է բնակարանը վաճառվել՝ Աշոտ Փաշինյանը չբացահայտեց՝ նշելով, որ դա գնորդի համար անձնական տեղեկություն է համարվում։

Փաշինյանների բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կոչվող տարածքում։

Բնակարանի վաճառքի մասին մինչ այս խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ասուլիսներից մեկում ասել էր․ «Անկեղծ պետք է ասեմ՝ 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»,- նշել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее