▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ներքին ցնցումների մեջ է․ նրա նյարդերը տեղի են տվել․ Բելառուսի ԱԳ ներկայացուցիչ

Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին, այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», - նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանելու այս հարցը։

«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- ասել է Անատոլի Գլազը։

Նա ընդգծել է՝ «եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով՝ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։

Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան

***

«Բելառուս այլևս չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն»,-Աժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ այլևս Բելառուս չի այցելի։ «Լուկաշենկոն պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից»,-ասաց նա՝ հիշեցնելով Լուկաշենկոյի հայտարարությունը՝ թե նա ցանկացել է, որպեսզի 44-օրյա պատերազմում հաղթի Ադրբեջանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее