Ռեժիսոր Մարինե Զաքարյանի ` Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» (պրոդյուսեր Հովհաննես Գալստյան, արտադրող` Պարալլելս Ֆիլմ) ֆիլմը ընդգրկվել է Մոսկվայի 35րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:
Մոսկվայի ՄԿՓ-ը անցկացվելու է հունիսի 20ից 29ը: Փառատոնի գլխավոր և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորելու է իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մոհսեն Մահմալբաֆը:
Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի համար պայքարելու են 16 ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընտրված ֆիլմերը յոթն են, որոնց թվում է Հայաստանը ներկայացնող Փասիանի որսորդը ֆիլմը: Եվս յոթ ֆիլմ մասնակցում են վավերագրական ֆիլմերի մրցույթին:
Փառատոնը բացվելու է ռեժիսոր Մարկ Ֆորստերի World War Z (Война миров Z), (ԱՄՆ, պրոդյուսերներ` Բրեդ Փիթ, Դեդե Գարդներ, Ջերեմի Կլեյներ, Յեն Բրյուս), գլխավոր դերում` Բրեդ Փիթ:
«Փասիանի որսորդը» ռեժիսոր Մարինե Զաքարյանի առաջին ֆիլմն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով, նույնիսկ հայաստանյան կինոարտադրության համար` չնչին բյուջեով, սեղմ ժամկետներում և սահմանափակ տեխնիկական միջոցներով: Ֆիլմը աչքի է ընկնում դասական գրողի հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: Ֆիլմի օպերատորն է Միհրան Սռեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասար է, հնչունային ռեժիսորը` Լևոն ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ: Ֆիլմում նկարահանվել են. Սամվել Վարդանյանը (առաջին դերը կինոյում), Անի Գալստյանը , Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Կարեն և Սոս Ջանիբեկյաննեը: Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի ՀԱՅԱԿ մրցանակը` լավագույն դեբյուտ անվանակարգում:
13 Հունիսի, 2013
Պարալլես ֆիլմ