▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է Գյումրիում Մութաֆյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի ինքնությունը

Վերջապես պարզվեց Գյումրիում իմ նկատմամբ բռնություն գործադրած անձի իսկությունը՝ ՀՀ Ոստիկանության Երևանի Հատուկ ջոկատի չորրորդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյան՝ կապիտան... Ըստ իր բացատրության, այս մարդակերը, պարզվում է, իմ նկատմամբ հանդես է բերել մեծ մարդասիրություն, ինձ ուղեկցել է հետնաբեմի կողմը, որպեսզի այդտեղից մուտք գործեմ, հետո տեսնելով, որ լավ չեմ զգում, վազել ու ջերմուկ է բերել, հյուրասիրել... Միայն տորթն ու շոկոլադն է մոռացել... Երևի ոտքերիս կապտուկներն ու ձախ արմունկիս այտուցն էլ ջերմուկից է առաջացել, ինչպես նաև տաբատիս պատռվածքն ու վերնաշապկիս թևքի վրա սև խողովակի հետքը... Այդ ի՜նչ ջերմուկ էր, ուրեմն կարելի է ջերմուկը գրանցել հատուկ զենքերի շարքին... Այսքանը քիչ է, այդ կապիտանը գրել է, թե ջերմուկ հյուրասիրելուց հետո տեսել է, որ ես ահավոր հարբած եմ, ոտքի վրա չեմ կանգնում, ուղեկցել է ինձ, բայց ես շրջվել ու գոռացել եմ. ,,Էդ վարչապետին բերեք ծեծեմ,,... Միայն չի նշել, թե ինչպես պիտի բերեին՝ սկուտեղի վրա, թե՞ թևերի տակից բռնած... Հա, նաև գրել է, թե ես իբր զանգել եմ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու ասել՝ ,,Արա Վովա, մի հատ հետ զանգի ինձ,,... Առաջին անգամ իմացա, որ ես նման վարքագիծ ունեմ ու նման բառապաշար... Ուշագրավ մի հանգամանք. իրենց ծառայողական բացատրություններում Գյումրու բարձրաստիճան ոստիկանները գրել են, որ Մութաֆյանը նախօրոք մոտեցել է իրենց, իրենք ճանաչել են, հարգանքով ուղեկցել մինչև այն մուտքը, որտեղից մարդկանց թողնում էին ,,համերգասրահ,,... Սա իրականությունն է: Գյումրեցի ոստիկանները նաև նշել են, որ Մութաֆյանի մոտ հարբածության ոչ մի նշան չի եղել: Ուրեմն, ըստ կապիտան Խաչատրյանի, ես նստել եմ հանդիսատեսի համար նախատեսված տեղում, փոքրիկ պայուսակիցս հանել մի քանի շիշ օղի և այնքան հարբել, որ վատ զգալուց, իբրև թե իր կողմից օգնություն ստանալուց հետո՝ դարձել անկառավարելի...
Եթե մի քիչ գրագետ լիներ այս կապիտանը, գոնե ,,փաստերը,, շարադրելիս կհետևեր դրանց տրամաբանականությանը... Բայց մեզ մոտ հատուկջոկատայիններ դառնում են հատկապես նրանք, ում մասին ռուսներն ասում են. ,, Сила есть, ума не надо,,...

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее