«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Մի քանի տեղ նկատեցի որ #դեբիլներիգումարտակը փորձում է ընկերներիս, իբր թե, պատին դեմ տալ` հարցնելով՝ «արդյո՞ք կարծում եք, որ ԱԺ ընտրությունները կեղծվել են»:
Էս պահին աշխարհում շատ քիչ երկիր կա, որտեղ վիրտուալ սոցիալական ցանցերը չեն կարող որոշել` ով ում պիտի ընտրի: Բառացիորեն հաշված րոպեների ընթացքում լրիվ դատարկ հիմարը կարող է դառնալ առաջատար քաղաքական գործիչ, իսկ տասնամյակների համբավ ունեցողն անցանկալի բան ասելու համար վայրկենական կարող է ջնջվել մարդկանց առօրյայից: Էս պահին ահաբեկչական կառույց համարվող «Թալիբանը» խնդիր չունի սոցցանցերում ներկայացված լինելու հետ, իսկ օրինակ ԱՄՆ նախագահ Թրամփը բլոկված է: Ընդ որում, հենց Թրամփին մեղադրում էին, որ նա սոցցանցերը մանիպուլյացներով է դարձել նախագահ:
Նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ ինտերնետը այդքան տարածված չէր, ժողովրդավարական կոչվող երկրներում մարդիկ ընտրում էին միայն այն թեկնածուների միջից, որոնք նախապես հաստատվել են խոշոր կապիտալի կողմից ու ընտրվում էր նա, ով ավելի էֆեկտիվ կծախսի իրեն տրամադրված նախընտրական գումարները:
«Ադեկվադ»-ի գաղափարներին ծանոթ մարդիկ գիտեն նաև, որ քանի դեռ պետական կառավարման մեջ չեն ներդրվել մերիտոկրատական սկզբունքները, քանի դեռ Ազգային ժողովն, օրինակ, բաղկացած է իրարից միայն անուններով տարբերվող կուսակցություններից, ոչ թե արհմիությունների ընտրյալներից, այն արդյունավետ չի կարող լինել: Ու ստեղ արդեն էական էլ չի՝ ով ու ոնց կկեղծի ընտրությունները... Արդյունքը, մեկ է, նույն կրկրեսն է լինելու:
Հետևաբար, Հայաստանում ցանկացած անցկացվող ընտրություն արդար չէ ու դեմից էլ կեղծված է: Ինչ վերաբերվում է Փաշինյանի հավաքած 54%-ին, ապա նախ պետք է նշեմ, որ իր վարկանիշն էականորեն նվազել է, բայց եթե ընտրություն անցկացվեր էս կիրակի, նա ավելի շատ կհավաքեր, առնվազն, որովհետև ընդդիմությանը տրված 30%-ի մեծ մասը հոդս ցնդեց ընտրությունների բառացիորեն հաջորդ օրը:
Ավելին, էդ 54%-ի ճնշող մեծ մասը ատում են Փաշինյանին, բայց ընտրում են նրան ու կընտրեն նորից, եթե խաղատախտակը չփոխվի: Հիմա ես չեմ, դուք եք, ո՞վ կարա արդար ու չկեղծված համարի մի ընտրություն, որտեղ մարդկանց մեծ մասը ընտրում է նրան, ում ատում է:
Զավեշտալին այն է, որ ընտրություններից անմիջապես հետո «ընդդիմությունը» սկսեց պնդել, որ ընտրությունները կեղծվել են (ձևի համար նույնիսկ ՍԴ դիմեցին), հետո, ստանալով սսկվելու հրահանգ, անցան ժողովրդին մեղադրելու գործին, որովհետև ոմանց համար շատ դյուրին է ստեղծել այն պատրանքը որ հայերն իրենք են իրենց գլխին շինել... Ինչևէ, զավեշտալին դա չի, այլ այն, որ փաստացի ստացվում է, որ ժողովուրդը կեղծել է ընտրությունները... Որովհետև ուրիշ տարբերակ գոյություն չուներ: Մինչև 2020-ի նոյեմբերի 6-ը մի կեղծողն էլ ես էի՝ սրա-նրա հետ փորձելով լեզու գտնել, պայքարել թշնամու դեմ՝ դաշինքվելով թշնամուս թշնամու հետ... Էն էլ պարզվեց, որ բոլորի միակ թշնամին ես եմ, իսկ իրենք իրար հետ որևէ խնդիր չունեն: Հիմա արդա՞ր էի ես արդյոք իմ մղումների մեջ՝ միանշանակ: Էշությո՞ւն եմ արել՝ միանշանակ: Իմ կամքո՞վ եմ արել՝ իհարկե: Ու իմ նման մի 3 միլիոն մարդ:
Ստացվում է, որ սաղ ժողովուրդն է մեղավոր: Մի ամբողջ ժողովուրդ դավաճանելու համար սրանից հարմար թեզ չկա թերևս: Մնում է հասկանալ՝ ով է սա կազմակերպել... Չնայած, լավ էլ հասկանալի է:
Ասում եմ՝ ԱՅՈ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ: ՍԱ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ:
Վաբշե հայ ժողովուրդը լավ կանի՝ էլ ոչ մի բան երբեք չընտրի, որ վերջում սեփական ցեղասպանության մեջ միակ մեղավորը դուրս չգա»:
|