▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզաբանում Գագիկ Ծառուկյանի մամուլի և հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից

Արձագանքելով մամուլում և համացանցում վերջին օրերին շրջանառվող  հրապարակմանը՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Գագիկ Ծառուկյանի ծառայություններն՝ ուղղված Հայաստանի և Բելառուսի միջև քաղաքական, տնտեսական և գործարար կապերի ընդլայնմանն ու զարգացմանը, այդ երկրի պետական և մասնավոր շրջանակների հետ խորը կապերը վստահության և հարգանքի միջավայր են ստեղծել մեր երկրում Բելառուսի դեսպանատան և Գագիկ Ծառուկյանի միջև։ Հարաբերությունների հենց այս բարձր մակարդակը թույլ է տվել փոխադարձ համաձայնությամբ, օրենքի սահմաններում դեսպանատան հաշվառման տակ գտնվող ավտոմեքենան տրամադրել Գագիկ Ծառուկյանին՝ շահագործման համար։

Ներողություն ենք հայցում ՀՀ-ում Բելառուսի դեսպանատնից՝ անձամբ դեսպան Իգոր Նազարուկից, հույս ունենալով, որ մամուլի վերջին օրերի 
հրապարակումները և կեղծ մեղադրանքներն, ուղղված դեսպանատանը, որևէ դեպքում չեն ազդի Հայաստանի և Բելառուսի բարձր մակարդակի հարաբերությունների վրա։

Գագիկ Ծառուկյանի մամուլի և հասարակայնության հետ կապերի գրասենյակ

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее