Վերջին շրջանում դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով ներկայումս նկարահանվում է «Երանի» հեռուստասերիալում, գտնվում է համացանցային օգտատերերի ուշադրության կենտրոնում: Այսօր էլ համացանցում «Շուշաննա Թովմասյանի լռությունը սահմանային դեպքերի մասին խոսում է նրա մարդկային որակների մասին» վերնագրով հրապարակում է հայտնվել, որում նյութի հեղինակը մեղադրում է դերասանուհուն ապրիլյան դժբախտ դեպքերի մասին լռելու և իր անձնական էջում տվյալ թեմայի շուրջ որևէ կարծիք չհայտնելու մեջ: Այս առնչությամբ Asekose.am-ը կապ հաստատեց Շուշաննա Թովմասյանի հետ՝ փորձելով ստանալ վերջինիս մեկնաբանությունը:
«Յուրաքանչյուրի ներսում կատարվող ցանկացած հոգեվիճակ միայն իրենն է: Ես պարտավոր չեմ ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ցույց տալ կամ ապացուցել: Այսքան բան»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Շուշաննա Թովմասյանը՝ չցանկանալով անդրադառնալ տվյալ հրապարակմանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան