Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել գրելով հետևյալը.
«Նոյեմբերի 24-ի քայելու մասին...պ-ն Փաշինյան ես որպես ՀՀ քաղաքացի ԻՄ ՔԱՅԼՆ արդեն արել եմ(ընտանիքով) ու շատ լուրջ եմ արել:Կարծում եմ մնացած բոլոր քայլերն արդեն Ձեր և Ձեր ձևավորած թիմի հետ պիտի անեք...Ես ֆիտնեսի կարիք չունեմ` իմ անձնական մարզիչն իր գործը պրոֆեսիոնալ կատարում է...Հաջողություն եմ մաղթում քայլարշավին ու ակնկալում, որ բացի քայլելուց Հայաստանի Հպարտ քաղաքացիները նաև կլինեն արժանի այդ հպարտությանը...P.S. պ-ն Փաշինյան, update արեք Ձեր թիմը Ձեր իսկ հաջողության համար և նաև ի շահ ՀՀ ապագայի...»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տեղեկացրել է, որ Երևանում նոյեմբերի 24-ին մեծ երթ է տեղի ունենալու: Սկսելու են Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից:
Կարդացեք նաև՝ Ամեն ինչ ունեմ, բայց... Սարգիս Գրիգորյանն` ընտանիքի, իր խնդիրների մասին և ոչ միայն
Սարգիս Գրիգորյանը` մինչ ամուսնանալը դժբախտ լինելու և իր հարսանիքին 1000 դրամով ներկայանալու մասին