▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն նախարար, քրոջս զույգ բալիկները մնացին առանց մայր…

hraparak.am: Մի փոքրիկ գրառում շամփրեց ինձ, որն արված էր «Պաշտոնանկ պիտի արվի, որովհետև նա առաջին հերթին բժիշկ է, նոր՝ նախարար» հոդվածիս տակ: Խոսքն ուղղված էր առողջապահության նորանշանակ նախարարին: Տառապանքի բովով անցած կնոջ խոսք՝ թրծված, զուսպ ու հավասարակշիռ:

Գուցե նման խոսքն ավելի սթափեցնի նախարարին, քան հազարավոր քննադատություններ.

«Պարոն նախարար անկեղծ ասած չէի սպասում նման հարվածի ձեր կողմից: Սրանով դուք բառիս բուն իմաստով թքեցիք մեր երեսին ու նաև քրոջս սուրբ գերեզմանի վրա... ում մենք կորցրեցինք ձեր նման անտարբեր բժշկի պատճառով... ու այսօր ոչ մի կերպ չենք կարողանում համակերպվել նրա կորստի հետ: Էլ չեմ ասում նրա զույգ բալիկների մասին, ովքեր մնացին առանց մայրական քնքշանքի: Աստված ձեզ դատավոր»:

Հ.Գ.

Հիշեցնենք առողջապահության նախարարի հայտարարությունը. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը»:

Հեղինակ՝ Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее