Փարիզից Կահիրե թռչող օդանավը կորել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց:
Ռադարներից անհետացած Egyptair ավիաընկերության օդանավն ընկել է Միջերկրական ծովը: Այդ մասին հայտնել է «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերությունում աղբյուրները: Այս տեղեկությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
Ավիաընկերությունում հստակեցրել են, որ օդանավում եղել են 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ։ Ուղևորների թվում կա 3 փոքրիկ երեխա։ Նրանց ճակատագիրը դեռ անհայտ է: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից:
Օդանավի անհետանալու մասին ազդանշանից անմիջապես հետո EgyptAir-ն իրավիճակին հետևելու համար օպերատիվ հատուկ շտաբ է ստեղծել, որում ընդգրկվել են բոլոր ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները: Ինքնաթիռի որոնումներով զբաղվում են Եգիպտոսի և Հունաստանի ռազմական օդաչուները:
Եգիպտոսցի զինվորկանները ժամանել են աղետի վայր եւ սկսել օդանավի մնացորդների որոնումները:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆատխին ընդհատել է այցը Սաուդյան Արաբիա և վերադառնում է հայրենիք՝ ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով:
Միջերկրական ծովի վրա այսօր առավոտյան Egyptair-ի անհետացած А-320 օդանավըթողարկվել էր 2003 թվականին, անձնակազմը եղել է փորձառու։ Օդանավի հրամանատարը օդում եղել է 6275 ժամ, այդ թվում՝ 2101 ժամը հենց այդ օդանավում։ Նրա օգնականն ունի 2766 ժամ թռիչքի փորձ։