▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարելիս աշխատում եմ չնայել կանանց հետ եկած տղամարդկանց. Կայա Խուրշուդյան

Bravo.am-ը գրում է. Կայա Խուրշուդյանը տեւական ժամանակ է` սերիալներում չի նկարահանվում, առաջիկայում էլ բացառում է վերադարձը հեռուստատեսություն, քանի որ սկսել է արեւելյան պարեր պարել երեւանյան եւս մեկ ակումբում: Օրերս այցելել ենք նրա նոր աշխատավայր, լուսանկարել և զրուցել ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական կյանքի մասին:

-Մեկ տարի առաջ էր, երբ մեզ հետ զրույցում հայտնեցիք, որ սկսել եք արաբական պարեր պարել գիշերային ակումբներից մեկում: Այսօր արդեն հանդես եք գալիս երեք վայրում: Պատմեք նոր առաջարկի մասին: 

-Երեւանյան “Khalill MaaMoon”-ի սեփականատերն ինձ տեսավ մենապարուհու դերում, եւ քանի որ անմիջական եւ ջերմ մթնոլորտ էր, ինձ պատկերացրի պարելիս, հետեւաբար, միանգամից համաձայնեցի լինել նորաբաց ակումբի դեմքը: Մեծ բեմ չկա, իսկ հաճախորդների հետ անմիջական շփումն, իսկապես, կարեւոր է պարուհու համար:

-Այս ընթացքում սերիալներում, հեռուստատեսային այլ նախագծերում հանդես գալու առաջարկներ եղե՞լ են:

-Հրավեր է եղել հանդես գալ որպես ռեալիթի-շոուի հաղորդավարուհի, բայց քանի որ աշխատավարձի առումով հստակություն չկար, մերժեցի առաջարկը: Եղել են միայն հարցազրույցներ` հիմնականում անձնական կյանքիս վերաբերյալ: Այդ սեւեռումը հաճելի չէր. կարծես թե Կայա Խուրշուդյան դերասանուհին հետաքրքիր չէ:

-Չե՞ք կարոտել նկարահանումները:

-Իսկապես չեմ կարոտում, թեեւ գեղեցիկ շրջան էր, որին գուցե վերադառնամ, գուցե` ոչ: Իմ կյանքում դա մի ճանապարհ էր, որով անցա: Հաճելի է, երբ փողոցում տեսնում են, ճանաչում, բայց դրան շատ լուրջ չեմ վերաբերվում: Իսկ թատրոնն իսկապես կարոտել եմ: Բոլորովին ուրիշ աշխարհ է: Այժմ, երբ աշխատում եմ երեք ակումբում, անհնար է վերադառնալ, ֆանտաստիկայի ժանրից կլինի… Թատրոնը շատ լուրջ նվիրում է պահանջում: Այնպես չէ, որ մտածես` մեկ ժամ փորձ ես արել, բավական է: Ներկայացումներն ամիսներ տեւող անդադար փորձերի արդյունք են:

-Ինչպե՞ս եք արձագանքում Ձեր անձի, աշխատանքի շուրջ ծավալվող խոսակցություններին:


-Եթե լուրջ վերաբերվեի, շատ բաների չէի հասնի: Չեմ թաքցնում, որ որպես մատուցող էլ եմ աշխատել: Հաստատ այդ բամբասողներն ինձ հաց եւ ջուր չէին տալու: Չկա այնպիսի մարդ, որ կանգնի իմ առջեւ ու ասի` վատ բան եմ ասում. հիմնականում հետեւից են խոսում: Երբ նոր քայլ ես անում, միշտ էլ խոսելու առիթ ես տալիս: Ինձ չեմ համարում պրոֆեսիոնալ պարուհի. շատ բան ունեմ սովորելու եւ շատ ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի նմանվեմ արեւելյան երկրների պարուհիներին:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее