▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապիկյանը՝ սահմանային իրավիճակի մասին

«Այս պահին կարող ենք գնահատել իբրև հարաբերական կայուն, զորքերի կուտակումներ չկան։ Վերջին մի քանի ամիսների իրավիճակը կայունության ու հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում»,- Հանրայինի եթերում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Թարմացված․ «Մեզ մեղադրում են, որ զենքեր ենք գնում, ռևանշի, հարձակման ենք պատրաստվում։ Մեր բանակի փիլիսոփայությունն ինչպիսի՞ն է»,- հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ «ՀՀ-ը որևէ երկրի նկատմամբ որևէ նկրտում չունի, տարածքային որևէ պահանջ չունի․ մեր ԶՈՒ-ի նպատակն ու առաքելությունը ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»։ Նախարարը հավելեց, որ սա է դրվել բանակի հայեցակարգի հիմքում։

Թարմացված․ Օրեր առաջ ՊՆ-ից հայտնել էին, որ հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ Մանրամասնելով՝ Սուրեն Պապիկյանն ասել է․ «ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան համազգեստի մրցույթի հրավերը դեռ 2022-ին էինք հայտարարել, որոշ չափով ունենք հաղթողներ, մի հատվածով էլ մեզ օգնում են միջազգային գործընկերները։ Այս տարի կունենանք վերջնական տեսքը դաշտային համազգեստի։ Վերջում, օրենսդրական փոփոխությամբ, կարգելենք նոր համազգեստի վաճառքը, այլ անձանց ձեռքում հայտնվելը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее