▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապի խնամքին մնացած փոքրիկն անսպասելի ծանր հիվանդացել է. օգնությունն է անհրաժեշտ

Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, գտնվում է իր պապի՝ Ժորա Մարտոյանի խնամակալության տակ, քանի որ հայրը մահացել է։ Սովորում է 9-րդ դասարանում։

Սույն թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել, պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (B  common տարբերակ) հիվանդությամբ։  

Իմանալով հիվանդության մասին պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ նա գտնվում է հիմա։ Բուժումը բաղկացած է 4 /չորս/ փուլից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է  800.000 /ութը հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 

Քանի որ այժմ երեխայի լյարդը մեծացել է, երկրորդ փուլին դեռ անցնել չեն կարող։ Երեխայի լյարդը նորմայի բերելու համար արվում են լրացուցիչ բուժումներ։ Երեխայի մոտ կա ախորժակի կորուստ և չունի սնվելու ցանկություն։Նարեկին խորհոըրդ է տրվում անհապաղ տեղափոխել Գերմանիայի Դաշնություն,սակայն անհրաժեշտ գումարը չունենալու պատճառով չեն կարողանում մեկնել: Սիրելի հայրենակիցներ, եկեք օգնենք  Նարեկին ապրել: 

Արարատբանկում Նարեկի պապաիկի՝ Ժորա Մարտոյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

Արարատ բանկ

AMD 1510018483900200

USD 1510018483900101

EUR 1510018483900149

RUB 1510018483900158

Ժորա Մարտոյանի հեռախոսահամարն է՝ +37494 51-25-45:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее