▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պանիխիդան»՝ ԱԺ-ում

Խորհրդարանում երեկ ստեղծված զավեշտալի իրավիճակը ու Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին առաջին անգամ ներկայացած վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ պատգամավորների ու նաև շատ նախարարների անտարբեր ու անտրամադիր վերաբերմունքը անեկդոտների առիթ է դարձել:

Կառավարության անդամների՝ ԱԺ-ից հեռանալուց հետո պատգամավորներից ոմանք  իրար կատակով հարցրել են՝ «Էսօր մեռելո՞ ց էր...», ինչին հնչել է պատասխանը. «Չէ, պանիխիդա...»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, նորանշանակ վարչապետի վերաբերյալ դրական վերաբերմունքը փորձելով ներկայացնել, ասել էր. «Երեկ ես գտնվում էի պանիխիդայում, եւ մարդկանց ուղղակի շատ պարզ հարցեր ես էի տալիս եւ իրանք էին ինձ տալիս, եւ ասացին, որ դրական էր»:

Նշենք,  որ չնայած  խորհրդարանի երեկվա նիստին ներկա Էին իշխանական ՀՀԿ խմբակցության պատգամավորների գերակշռող մասը, այդ թվում՝ Աժ նախագահությունը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, սակայն ոչ ոք Կարեն Կարապետյանին չշնորհավորեց և միայն Լևոն Մարտիրոսյանը վերջում շտկեց դրությունը...

 

 

Հեղինակ՝

Անի Հ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее